Քաղաքական գործիչ Բադրա Գունբան ընտրությունների երկրորդ փուլում հավաքել է ձայների 54,73 տոկոսը և դարձել Աբխազիայի նախագահ, հայտարարել է հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Դմիտրի Մարշանը, տեղեկացնում է РИА Новости-ն։
«Կրկնակի քվեարկության արդյունքներով, Գունբա Բադրան ընտրվել է Աբխազիայի Հանրապետության նախագահ»,- ասել է նա ճեպազրույցում։
Նախնական տվյալներով՝ Բադրա Գունբան ստացել է 54,73 տոկոս, նրա օգտին քվեարկել է 54954 մարդ։
Ընդդիմության թեկնածու Ադգուր Արձինբան ստացել է ձայների 41,54 տոկոսը, նրա օգտին քվեարկել է 41708 մարդ։
Մարշանը ճշտել է, որ քվեարկությանը մասնակցել է Աբխազիայի քաղաքացիների 70%-ը՝ 100412 մարդ։
Աբխազիայում շաբաթ օրը կայացել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։ Պետության բարձրագույն պաշտոնին հավակնում էին հայտնի քաղաքական գործիչ և առաջին փուլի հաղթող Բադրա Գունբան և ընդդիմադիր Ադգուր Արձինբան:
0Comments