Աբխազիայի փոխնախագահ Բադրա Գունբան ստանձնել է երկրի նախագահի պարտականությունները, մինչև արտահերթ ընտրությունների անցկացումը, հայտարարել է խորհրդարանի խոսնակ Լաշա Աշուբան:
Աշուբան պարզաբանել է.«Ավտոմատ կերպով, Սահմանադրության համաձայն, նախագահի պարտականությունները ժամանակավորապես ստանձնել է փոխնախագահ Բադրա Գունբան»։
Հիշեցնենք, որ այսօր՝ նոյեմբերի 19-ին, Աբխազիայի խորհրդարանն ընդունել է Ասլան Բժանիայի հրաժարականը, որն ավելի վաղ հայտարարել էր պաշտոնը լքելու որոշման մասին: Ավելի վաղ Աբխազիայի արդարադատության նախարար Անրի Բարցիցը հայտարարել էր երկրում հեղաշրջման փորձի մասին:
0Comments