Մակրոնն ու Սթարմերը քննարկել են Կիևի և Վաշինգտոնի միջև երկխոսությունը վերսկսելու պլանը

Մանրամասներ
ուկրաինա

Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ղեկավարներ Էմանուել Մակրոնը և Քիր Սթարմերը քննարկել են խաղաղության պլանը, որն ուղղված է Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև շփումների վերականգնմանը:

Այս մասին հաղորդում է Sky News-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրի։

Միացյալ Թագավորությունում մարտի 2-ին տեղի է ունեցել Եվրոպայի ղեկավարների գագաթնաժողովը, որտեղ քննարկվել են ռուս-ուկրաինական հակամարտությունը և դրա կարգավորման ուղիները։

Լոնդոնում հանդիպմանը մասնակցել են Իտալիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Դանիայի, Նորվեգիայի, Լեհաստանի, Ֆինլանդիայի, Ռումինիայի ղեկավարները, Կանադայի վարչապետը, ինչպես նաև Ուկրաինայի նախագահը։

Փետրվարի 28-ին Ուկրաինայի և ԱՄՆ-ի նախագահներ Վոլոդիմիր Զելենսկիի և Դոնալդ Թրամփի՝ Սպիտակ տանը կայացած հանդիպմանը, որին նաև մասնակցում էր ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, նրանց միջև հրապարակային վիճաբանություն տեղի ունեցավ:

Ավելի ուշ ԱՄՆ նախագահը նշել է, որ Զելենսկիի քննադատական ​​մեկնաբանություններն ամերիկյան վարչակազմի հասցեին «չափազանց անհարգալից են»։