Նիդեռլանդները չի բացառում խաղաղապահներ ուղարկել Ուկրաինա՝ որոշակի պայմաններով։ Այս մասին հայտարարել է Նիդերլանդների վարչապետ Դիկ Շոֆը, ում խոսքերը մեջբերել է De Telegraaf թերթը։
Պարբերականին տված հարցազրույցում նա նշել է, որ Մյունխենի անվտանգության համաժողովում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է «արդյո՞ք Եվրոպան պատրաստ է մասնակցել խաղաղապահ ուժերին» Ուկրաինայում։
Ընդհանուր առմամբ, ասել է Նիդեռլանդների վարչապետը, Նիդեռլանդները «դեմ չէ դրան, քանի որ մենք հասկանում ենք, որ Եվրոպան պետք է քայլեր ձեռնարկի»: Միևնույն ժամանակ, վարչապետն ընդգծել է, որ «հոլանդացիների մասնակցությունը Ուկրաինայում եվրոպական խաղաղապահ ուժերին պետք է պատշաճ կերպով քննարկվի», այդ թվում՝ ազգային խորհրդարանի կողմից։
Վարչապետի խոսքով՝ Նիդեռլանդների համար երկու բան «չափազանց կարևոր» է՝ զորքեր ուղարկելու հստակ խորհրդարանական մանդատ և աջակցություն Վաշինգտոնից: «Եթե իրավիճակը դուրս գա վերահսկողությունից, մենք պետք է կարողանանք հույս դնել ԱՄՆ-ի վրա»,- նշել է նա։ «Եվ եթե մենք չունենք ռուս-ուկրաինական սահմանի երկայնքով գործողությունների հստակ մանդատ, դա աղետի բաղադրատոմս կլինի»:
0Comments