Պաղեստինյան Գազայի հատվածում հրադադարը ուժի մեջ կմտնի հունվարի 19-ին տեղական ժամանակով ժամը 08:30-ին: Այս մասին հայտնել է Կատարի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մաջիդ բեն Մուհամմեդ ալ Անսարին, գրում է ՏԱՍՍ-ը։
«Ինչպես համաձայնության կողմերն ու միջնորդները պայմանավորվել են, հրադադարը Գազայի հատվածում կսկսվի կիրակի՝ հունվարի 19-ին տեղական ժամանակով ժամը 08:30-ին»,- ասվում է ալ Անսարիի հայտարարության մեջ, որը հրապարակվել է X-ում։
Կատարի արտաքին գործերի նախարարության խոսնակը Գազայի բնակիչներին կոչ է արել «ձեռնարկել նախազգուշական միջոցներ» և «սպասել պաշտոնական աղբյուրների հրահանգներին»:
0Comments