ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ թույլ չի տա ամերիկյան ուժերին մտնել Գազա

Մանրամասներ
թունել

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման խոսնակը Hürriyet-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ թույլ չեն տա ամերիկյան ուժերին մուտք գործել Գազա։

«Հուսով ենք՝ ԱՄՆ նախագահի խոսքերը լուրջ չեն:

Մենք երկար տարիներ պայքարում ենք իսրայելական օկուպացիայի դեմ և, բնականաբար, թույլ չենք տա նոր օկուպացիա:

Թրամփի հայտարարությունները համարում ենք անարդար ու ոչ մի դեպքում թույլ չենք տա, որ ամերիկյան ուժերը մտնեն Գազա»,- նշել է շարժման խոսնակը։