Նեթանյահուն այսօր մեկնում է ԱՄՆ. նա առաջին օտարերկրյա առաջնորդն է, ով կհանդիպի Թրամփին երդմնակալությունից հետո

Մանրամասներ
ամն

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կիրակի առավոտյան կուղևորվի Միացյալ Նահանգներ և կդառնա առաջին օտարերկրյա առաջնորդը, որը կհանդիպի նախագահ Դոնալդ Թրամփի հետ նրա երդմնակալությունից հետո, հայտնել են Իսրայելի վարչապետի գրասենյակից:

«Վարչապետ Բենիամին Նեթանյահուն վաղը առավոտյան կհանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։ Վարչապետը կլինի պետության առաջին ղեկավարը, որի հետ ԱՄՆ նախագահ Թրամփը կհանդիպի իր երդմնակալության արարողությունից հետո։

Այս պատմական հանդիպմանը երկու առաջնորդները կքննարկեն Գազայի հատվածը, պատանդների ազատ արձակումը, իրանական դիմադրության առանցքը և այլ կարևոր հարցեր»,- ասված է հաղորդագրությունում։