Մինչ տիեզերական գործակալությունները պատրաստվում են մարդկանց ուղարկել Լուսին, ինժեներները շտապում են Լուսնի գաղութացման համար հորատման մեքենաներ մշակել։
«Տիեզերքը կրկին ցանկալի է դառնում շատերի համար։ Քննարկվում է Լուսին մարդկանց ուղարկելու ծրագիրը»,-AFP գործակալությանն ասել է Նեապոլում թունելային համաշխարհային կոնգրեսում իրանցի փորձագետ Ջամալ Ռոստամին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ցանկանում է, որ NASA-ն վերադարձնի մարդկանց Լուսին արդեն 2024 թվականին։ Գործակալությունը նաեւ ծրագրեր է մշակում՝ տիեզերագնացների համար հարթակ ապահովելու համար։
Միլիարդատերեր Իլոն Մասքն ու Ջեֆ Բեզոսն այդ հարցում տենդագին մրցակցության մեջ են։
Սակայն Լուսնի մակերեւույթի վրա դժվար պայմանները նշանակում են, որ մարդիկ, որոնք կհայտնվեն Լուսնի վրա, պետք է պաշտպանվեն մթնոլորտային ճնշման մեջ առկա ռադիացիայից եւ ցածր ջերմաստիճանից։
0Comments