ԱՄՆ միգրացիայի և մաքսային մարմիններն սկսել են կալանավորել ապօրինի ներգաղթյալներին՝ հետագա արտաքսման համար: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմում սահմանային անվտանգության հարցերով համակարգող Թոմաս Հոմանը։
«Այո, միգրացիայի և մաքսային մարմիններն այսօր արդեն կիրառում են օրենքը: Սա կլինի մեր առաջնահերթությունը»,- CNN-ի եթերում նշել է նա։
Հոմանն ասել է, որ այս գործողություններն ուղղված են քրեական անցյալ ունեցող ապօրինի ներգաղթյալների և հանրային անվտանգության համար վտանգ ներկայացնող անձանց ձերբակալմանը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ մտադիր է հրաման ստորագրել Մեքսիկայի հետ սահմանին արտակարգ դրություն հայտարարելու մասին՝ անօրինական ներգաղթի դեմ պայքարելու նպատակով։
0Comments