Ուկրաինան գարնանը հակահարձակման կանցնի. Պենտագոնի ղեկավար

Մանրամասներ

«Ուկրաինայի գործընկերները կօգնեն նրան՝ գարնանը հակահարձակման անցնել»,-հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը՝ Բրյուսելում ՆԱՏՕ-ի երկրների գործընկերների հետ հանդիպման ժամանակ:

«Մենք երկարաժամկետ հեռանկարում կաջակցենք հանուն ազատության Ուկրաինայի պայքարին և կօգնենք երկրին՝ դիմանալ և առաջ շարժվել գարնանային հակահարձակման ընթացքում»,-ասել է նա:

Պենտագոնի ղեկավարի խոսքով՝ անհրաժեշտ է ուժեղացնել ռազմական օգնությունը Կիևին և աջակցել նրան այս վճռական պահին: