Պենտագոնը գտնվում է Ներկայացուցիչների պալատի խոսնակ Քևին Մաքքարթիի արտասահմանյան այցերի, այդ թվում՝ Թայվան այցի պլանավորման վաղ փուլերում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Punchbowl News պարբերականը՝ վկայակոչելով իրազեկ պաշտոնյայի:
Ըստ Punchbowl News-ի՝ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի վարչակազմի պաշտոնյաներն ակնկալում են, որ Մաքքարթին Թայվան կայցելի գարնանը։ Նշվում է, որ Պենտագոնն ուղևորությունը պլանավորելիս պետք է հաշվի առնի անվտանգության խնդիրները և Պեկինից սպասվող արձագանքը։ Թայվանի շուրջ ստեղծված իրավիճակը զգալիորեն սրվել Է անցյալ տարվա օգոստոսի սկզբին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի այն ժամանակվա խոսնակ Նենսի Փելոսիի՝ կղզի կատարած այցից հետո:
Չինաստանը, որը կղզին համարում է իր նահանգներից մեկը, դատապարտել Է Փելոսիի այցը՝ այդ քայլի մեջ տեսնելով ԱՄՆ-ի աջակցությունը Թայվանի անջատողականությանը, և լայնածավալ զորավարժություններ անցկացրել։ Այն ժամանակ Մաքքարթին իր աջակցությունն էր հայտնել Փելոսիի այցին՝ նշելով, որ խոսնակ ընտրվելու դեպքում ինքը ևս կայցելի Թայվան: Լրատվամիջոցը նշում է, որ եթե Մաքքարթին այցելի Թայվան, ապա Միացյալ Նահանգների և Չինաստանի միջև հերթական դիվանագիտական առճակատումը տեղի կունենա:
0Comments