Ես քննադատում եմ նրանց, որոնք մեր ազգային շահն ուզում են ոտնահարել. Մենք բոլորս տեսանք, որ նորմալ շփում է տեղի ունեցել եւ այդ մարդիկ այս անգամ մեզ որպես հավասար պետություն համարեցին: Այս մասին այսօր՝ հունվարի 22-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ-ական Գագիկ Մելքոնյանը՝ անդրադառնալով նրան Հայաստանի ԱԳ նախարարի Մոսկվա այցին:
«Առաջներում ուրիշ ձեւ էր մոտեցումը, այս անգամ ուրիշ ձեւ էր»,-ասաց նա:
Հարցին՝ հնարավո՞ր է, ՀԱՊԿ-ի նկատմամբ Հայաստանի վերաբերմունքը վերանայվի, Մելքոնյանը պատասխանեց. «Չեմ կարծում, որովհետեւ ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները սառեցված են, եւ մենք արդեն կորցրել ենք Արցախը: Այլ հարց, եթե ասենք, այնպիսի մտնոլորտ ստեղծվի, որ իրենք նորից Արցախը հետ կվերադարձնեն, դա ուրիշ խնդիր է: Ով տվել է, նա էլ կվերադարձնի: Դուք չգիտե՞ք՝ ով է տվել: Արցախը հանձնել են ռուսները՝ ադրբեջանցիների հետ համագործակցված»:
Հիշեցմանը, որ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում հայտարարել է, որ իր սխալն այն է, որ ինքն ավելի շուտ չի ասել, որ Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում, ՔՊ-ական պատգամավորն ասաց. «Էդ մեր ո՞ր նախագահն է, որ չի ճանաչել Արցախն Ադրբեջանի կազմում, բոլորն էլ ճանաչել են:
44-օրյա պատերազմից հետո, երբ մենք տեսանք, թե ինչ կատարվեց Արցախի գլխին: Անվտանգության խնդիրները Ռուսաստանը վերցրեց իր վրա նոյեմբերի 9-ի պայմանագրով եւ դա չիրագործվեց: Իրենք մինչեւ 2025 թվականը պետք է մնային Արցախում, բայց իրենք դուրս եկան Արցախից և Արցախը արդեն գրավվեց ադրբեջանցիների կողմից: Էլ մնալու բան չունեին, Արցախը հանձնեցին ու իրենք էլ գնացին»:
Հարցին՝ ինչո՞ւ ռուսները չփրկեցին Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, ինչպես, օրինակ, Բաշար Ասադին, նա արձագանքեց. «Իրենց հարցրեք: Ինչո՞ւ չարեցին: Եթե իրենք կարողացան Ասադին հանել, ինչու նույնը Արցախի ղեկավարությանը չարեցին, չփրկեցին: Ես դրա պատասխանը չունեմ»:
Ինչ վերաբերում է նրան, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասել էր, որ «Արցախ» բառը չի օգտագործում, որ լարվածություն չհրահրի, Գագիկ Մելքոնյանն ասց. «Ես միշտ էլ օգտագործել եմ Արցախ բառը: Ումի՞ց վախենամ: Ալիեւից ով վախենում է, թող վախենա»:
0Comments