Լոս Անջելեսում հրդեհը տարածվում է. մակերեսը հասել է 1344 հեկտարի

Մանրամասներ
ամն

ԱՄՆ-ի Լոս Անջելես օկրուգում տեղի ունեցած խոշոր բնական հրդեհի մակերեսը հասել է 1344 հեկտարի։ Հրդեհի տեղայնացումը մնում է 0-ական մակարդակի վրա․ հաղորդում է Կալիֆորնիայի հրշեջ ծառայությունը:

Հրդեհների ֆոնին առանց էլեկտրականության են մնացել Լոս Անջելեսի՝ առնվազն 220 հազար բնակիչ, ինչը կազմում է շրջանի բնակչության 6,7%–ը: