Երկուշաբթի երեկոյան Ֆլորիդայի Ֆորտ Լոդերդեյլի միջազգային օդանավակայանում հետթռիչքային անվտանգության ստուգման ժամանակ երկու դիեր են հայտնաբերվել։ JetBlue-ն այս մասին հայտնել է երեքշաբթի իր հայտարարության մեջ:
«Տվյալ պահին զոհերի ինքնությունը և օդանավ նրանց մուտք գործելու հանգամանքները շարունակում են հետաքննվել», - ասվում է ընկերության հայտարարության մեջ:
JetBlue-ն միջադեպն անվանել է «սարսափելի իրավիճակ» և ընդգծել իշխանությունների հետ համագործակցելու պատրաստակամությունը՝ պարզելու բոլոր հանգամանքները։
Newsweek ամսագիրը պարզաբանում է, որ միջադեպը տեղի է ունեցել Նյու Յորքում Ջոն Քենեդու անվան օդանավակայանից թռչող ինքնաթիռում։
0Comments