ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր՝ դեկտեմբերի 21-ին, կհանդիպեն Վաշինգտոնում։
Այդ մասին հայտնել է ամերիկյան CNN-ը՝ վկայակոչելով իր երկու աղբյուրը։
Զելենսկու չհայտարարված այցը Վաշինգտոն կլինի Ուկրաինայի նախագահի առաջին միջազգային ուղևորությունը փետրվարի 24-ի՝ ռուսական ներխուժումից ի վեր: Սպիտակ տունը պաշտոնապես հրաժարվել է մեկնաբանել հնարավոր հանդիպումը։
0Comments