Ադրբեջանն ու Հայաստանը մոտ են խաղաղության պայմանագրի տեքստի վերջնական համաձայնեցմանը․ Ալիև

Մանրամասներ
ալիև

Ադրբեջանն ու Հայաստանը մոտ են խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ վերջնական համաձայնության գալուն։

Նոյեմբերի 11-22-ը Բաքվում կայանալիք ՄԱԿ-ի կլիմայական COP29 համաժողովից հետո երկրները կշարունակեն բանակցությունները։

Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հեռախոսազրույցի ժամանակ։

Շոլցն իր հերթին նշել է, որ Բեռլինն աջակցում է գործընթացին, և կողմերին կոչ է արել «համարձակ քայլեր ձեռնարկել»։