Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն կմասնակցի ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 29-րդ համաժողովին (COP29), որը կանցկացվի նոյեմբերի 11-13-ը Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում։
«Բաքու այցի շրջանակում Վրաստանի վարչապետն անձնական հանդիպում կունենա Ադրբեջանի Հանրապետության նախագահի հետ։ Նախատեսվում է, որ Իրակլի Կոբախիձեն ելույթ կունենա COP29 առաջնորդների գագաթնաժողովում, ինչպես նաև տարբեր թեմաներով կլոր սեղանների ձևաչափով պանելային քննարկումների»,- ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ։
Կոբախիձեն կմասնակցի Բաքվում COP29 համաժողովին
Մանրամասներ
0Comments