Բաքվում մեկնարկում է СОР29-ը

Մանրամասներ
բաքու

Այսօր Բաքվում մեկնարկում է Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի 29-րդ համաժողովը՝ COP29-ը։

Միջոցառումների ընթացքում համաշխարհային առաջնորդները հավաքվում են՝ քննարկելու կլիմայի փոփոխության դեմ պայքարի լավագույն լուծումները: Ներկայումս Կոնվենցիան ունի 198 կողմ՝ 197 երկիր և Եվրամիությունը:

Նախատեսվում է, որ մինչև նոյեմբերի 24-ը շարունակվող COP29-ի առաջնորդների գագաթնաժողովին կմասնակցեն ավելի քան 100 պետությունների ու կառավարությունների ղեկավարներ, փոխնախագահներ։ Բաքու է մեկնել նաև Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելը։