Որոշ շրջանակներ Բաքվում COP29-ի դեմ բոյկոտ են իրականացնում. Ալիև

Մանրամասներ
ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ելույթ ունենալով Բաքվում COP29-ի առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողության ժամանակ, արևմտյան որոշ երկրների մեղադրել է «երկակի ստանդարտների»,  «այլ երկրներին դասախոսություններ կարդալու սովորության» և «քաղաքական կեղծավորության մեջ»։

«Իմ վերջին ուղերձն ուղղված է այն շրջանակներին, որոնք արդեն մոտ մեկ տարի է, ինչ բոյկոտ են քարոզում։  Նրանք օգտագործում են իրենց հասանելիք բոլոր միջոցները՝ Բաքվում COP29-ի դեմ բոյկոտի արշավ իրականացնելու համար։ Նրանց համար վատ լուր ունեմ՝ 72 հազար գրանցված մասնակից ունենք 196 երկրից։ Նրանց թվում են 80 նախագահներ, փոխնախագահներ և վարչապետներ։ Այսպիսով, աշխարհը հավաքվել է Բաքվում, և մենք աշխարհին ասում ենք. «Բարի գալուստ Ադրբեջան»»,– ասել է նա: