Չեչնիայից 2 երեխա է եղել կործանված ադրբեջանական ինքնաթիռում

Մանրամասներ
վթար

Չեչնիայից երկու երեխա է եղել Ակտաուի մերձակայքում կործանված ադրբեջանական ինքնաթիռում։ Նրանցից մեկը հոսպիտալացվել է, մյուսի ճակատագիրն անհայտ է։

Ինչպես  տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին լրագրողներին հայտնել է Չեչնիայի երեխաների օմբուդսմենի ներկայացուցիչ Ադամ Խալիկովը։

«Չեչնիայից երկու երեխա է եղել օդանավում, մեկ երեխայի հոսպիտալացրել են, իսկ երկրորդի ճակատագիրն անհայտ է», – ասել է Խալիկովը:

Դեկտեմբերի 25-ին Ղազախստանի Ակտաու քաղաքի մերձակայքում ընկել ու բռնկվել է Azerbaijan Airlines ավիաընկերության Embraer 190 ինքնաթիռը, որը կատարում էր Բաքվից Գրոզնի չվերթը: Այն աղետի է ենթարկվել օդանավակայանի հարևանությամբ։ Ինքնաթիռում եղել է 62 ուղևոր և անձնակազմի 5 անդամ։ Ըստ Ադրբեջանի գլխավոր դատախազության՝ 32 մարդ ողջ է մնացել։