Քիչ առաջ Կենտրոնի գետնանցումներից մեկում 28-ամյա աղջկա դի է հայտնաբերվել: Այս մասին հաղորդում է Armtimes.com-ը՝ նշելով, որ դիակի վրա բռնության հետքեր են հայտնաբերվել:
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեց այս տեղեկությունը՝ մասնավորեցնելով, որ դեպքը տեղի է ունեցել Արշակունյաց պողոտայում: Ահազանգից անմիջապես հետո դեպքի վայր է մեկնել քննչական խումբ:
Ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ դեպքի հանգամանքները պարզելու համար:
0Comments