Ավելի քան 680 հայկական բեռնատարներ սպասում են «Վերին Լարս» անցակետի մոտ

Մանրամասներ
լարս

Ավելի քան 680 հայկական բեռնատարներ սպասում են ռուս-վրացական սահմանի «Վերին Լարս» անցակետի մոտ: Այս մասին տեղեկանում ենք Հյուսիսային Օսեթիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնից։

Ընդհանուր առմամբ, վերջին տվյալներով, հերթում գրանցվել է 1773 բեռնատար տարբեր երկրներից։

Նշենք, որ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում Լարսը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար: