Ադրբեջանի կառավարությունը ստացել է տեղահանված հայերի վերադարձի իրավունքի վերաբերյալ մեր դիմումը․ Նաիրի Հոխիկյան

Մանրամասներ
Նաիրի Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Ադրբեջանի կառավարությունը ստացել է մեր դիմումը' 1988-2023թթ ընթացքում բռնի տեղահանված առնվազն 350.000 հայերի վերադարձի իրավունքի և խլված ունեցվածքի փոխհատուցման համար' ուղղված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին։

«Արարատյան պետություն» ՀԿ-ն դիմել էր այդ կառույցին' խնդրելով պարտադրել Ադրբեջանին' ճանաչել Գարդմանի (Հյուսիսային Արցախ), Նախիջևանի և Լեռնային Արցախի բնիկ հայերի սեփականության իրավունքը և հնարավորություն տալ վերադառնալու իրենց տները, ինչպես նաև փոխհատուցում տալ մարդկանցից խլված ունեցվածքի համար։

Ադրբեջանի կառավարությունը պարտավոր է առաջիկա 1 ամսվա ընթացքում պատասխանել մեր պահանջին։

Հայերը ունեն իրավունք վերադարձնելու իրենց օրինական ունեցվածքը և ապրելու պապենական հողերի վրա:

Պատրաստվում ենք հաջորդ քայլին»։