Վրաստանի նախագահը պետք է որոշի՝ ցանկանում է իր կյանքը շարունակել ճաղերի հետևո՞ւմ, թե՞ ազատության մեջ. այս մասին, «Սպուտնիկ» գործակալության վրացական ծառայության փոխանցմամբ ասել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն:
Նա այսպես է մեկնաբանել այն փաստը, որ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին չի ցանկանում մինչև դեկտեմբերի 29-ը (նոր նախագահ Միխայիլ Կավելաշվիլիի երդմնակալության օր) վայր դնել լիազորությունները և լքել նստավայրը։
«Կարծում եմ, որ նա բավականաչափ ողջախոհություն ունի, որպեսզի չխախտի քրեական օրենսգրքի նորմերը. ոչ ոք չի ուզում 72-ամյա կնոջը բանտ ուղարկել, բայց նման գործողություններով նա խնդրի առաջ կկանգնեցնի բոլորին, ովքեր իր հետ կլինեն նստավայրում», - ասել է վարչապետը:
0Comments