Նշելով Իրանի վարչակազմի ձգտումն՝ ամրապնդել հարաբերություններն աշխարհի բոլոր երկրների հետ, Իրանի նախագահ Մասուդ Պեզեշիքիանը հայտարարել է, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև բախումները տարածաշրջանային և միջազգային ասպարեզներում անխուսափելի են, հաղորդում է Tasnim գործակալությունը։
Թեհրանում երեքշաբթի Իրանի մի խումբ նախկին արտգործնախարարների հետ հանդիպման ժամանակ Փեզեշքիանը նշել է, որ իր վարչակազմը հավատում է ընկերների հետ մտերմությանը և թշնամիների հանդեպ հանդուրժողականություն է դրսևորում:
«Ներքին խնդիրները լուծելու և երկիրը զարգացնելու համար՝ ներքին գործերի լուծումից զատ, անհրաժեշտ է միջազգային հարաբերություններ հաստատել, թուլացնել լարվածությունը և բարելավել տարածաշրջանի և աշխարհի երկրների հետ փոխգործակցության և հաղորդակցության պայմանները»,- հավելել է նա։
«Կարծում եմ, որ նույնիսկ ԱՄՆ-ի հետ, ուզենք, թե չուզենք, ի վերջո ստիպված ենք լինելու դիմակայել այս երկրին տարածաշրջանային և միջազգային ասպարեզում։ Ուստի ավելի լավ է, որ ինքներս կառավարենք այդ ոլորտը»,- հավելել է Իրանի նախագահը` վերահաստատելով իր վարչակազմի հավատարմությունը իրանական իսթեբլիշմենթի հիմնական ռազմավարություններին և մոտեցումներին:
Պեզեշքիանը շեշտել է, որ իր վարչակազմը ձգտում է ընդլայնել հարաբերություններն աշխարհի բոլոր երկրների, դրանց թվում՝ եվրոպական երկրների հետ։
«Բանակցությունները եվրոպական երկրների հետ շարունակվում են, սակայն Սիոնիստական ռեժիմն իր վերջին չարագործական գործողություններով փորձել է խաթարել և բարդացնել իրավիճակն այդ ուղղությամբ»,- հավելել է Իրանի նախագահը։
0Comments