Տաջիկստանի ԱԳՆ–ն քաղաքացիներին խորհուրդ է տվել չմեկնել Ռուսաստան

Մանրամասներ
Տաջիկստանի ԱԳՆ

Տաջիկստանի արտաքին գործերի նախարարությունն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել ժամանակավորապես ձեռնպահ մնալ Ռուսաստան մեկնելուց։

«Տաջիկստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը երկրի քաղաքացիներին խորհուրդ է տալիս ժամանակավորապես զերծ մնալ Ռուսաստանի տարածք բոլոր տեսակի տրանսպորտով մեկնելուց, եթե խիստ անհրաժեշտություն չկա»,- ասվում է դիվանագիտական ​​գերատեսչության հայտարարության մեջ։