Իրանի համար առաջնահերթ են հարևան երկրները և Եվրասիան․ Իրանի ԱԳ նախարար

Մանրամասներ
Աբբաս Արաղչի

Իրանի նոր վարչակազմի համար, դիվանագիտական դաշտն ընդլայնելու համատեքստում, առաջնահերթ են հարևան երկրները և Եվրասիան։ Այս մասին հայտարարել է Իրանի Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, հայտնում է IRNA–ն:

«Մենք կշարունակենք Իրանի դեմ պատժամիջոցների վերացման հետ կապված բանակցությունները, և դրա հետ կապված՝ ավելորդ շտապողականություն կամ ձգձգում չի լինի»,- ասել է Արաղչին։