ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենը և նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կհանդիպեն նոյեմբերի 13-ին։ Այս մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։
Հանդիպումը կկայանա Օվալաձև աշխատասենյակում՝ Բայդենի հրավերով, այլ մանրամասներ կհայտարարվեն ավելի ուշ։
Նման հանդիպման անցկացումը ավանդույթ է, այն նշանավորում է իշխանության խաղաղ փոխանցման սկիզբը, սակայն 2020 թվականի ընտրություններում պարտվելուց հետո՝ Թրամփը Բայդենին չէր հրավիրել Սպիտակ տուն։
ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի են ունեցել նոյեմբերի 5-ին։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը ստացել էր ընտրիչների 301 ձայն։ Դեմոկրատական կուսակցության թեկնածու և գործող փոխնախագահ Կամալա Հարիսը ստացել է 226 ձայն։ Նոյեմբերի 6-ին Հարիսը զանգահարել է Թրամփին և շնորհավորել նրան ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։
0Comments