ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում ասել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չպետք է թույլ տար մարտական գործողություններ երկրում, այլ պետք է գործարք կնքեր Ռուսաստանի հետ՝ հավելելով, որ Ուկրաինայի առաջնորդը «հրեշտակ չէ», հաղորդում է The Independent-ը։
Նրա խոսքով, Ուկրաինայի նախագահը «հոգնել է այդ ամենից և ցանկանում է համաձայնության գալ ռուսական կողմի հետ»։
«Զելենսկին պայքարում է շատ ավելի մեծ կազմավորման դեմ, շատ ավելի հզոր: Նա չպետք է դա աներ, քանի որ մենք կարող էինք գործարք կնքել, և դա ավելի հեշտ կլիներ, բայց Զելենսկին որոշեց կռվել, և մենք նրանց միլիարդավոր դոլարներ տվեցինք»,- ասել է հանրապետականը:
0Comments