Մի զանգով Ալիևին տեղը կնստացնեն, պատերազմն էլ կկանգնացնեն, ԱՄՆ-ի հետ փաստաթուղթը շատ կարևոր է

Մանրամասները՝ տեսանյութում
Live24.am-ը ներկայացնում է

Մի հեռախոսազանգով ԱՄՆ-ն կարող է պատերազմը կանգնեցնել ու Ալիևին նստեցնել իր տեղը, ինչպես արեցին 2022 թվականին: ԱՄՆ-ի նման հզոր երկրի հետ փաստաթուղթ կնքելը շատ կարևոր է, այն իր մեջ ներառում է  էներգետիկ, տնտեսական, անվտանգային բաղադրիչների զարգացում: Այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը:

Անդրադառնալով ԵՄ անդամակցության գործընթացին, պատգամավորը նշեց, որ երկարատև պրոցես է դա, մեկ օրում դրոշը չենք վերցնելու ու Եվրոպա մտնենք, դեռ պետք է ապրել, տնտեսությունը զարգացնել.
«ՌԴ-ն նորմալ ընդունեց դա, արդեն հարգում են մեզ որպես սուվերեն երկիր, ռուսներն էլ հասկացան, որ սուվերեն երկիր ենք, մինչև հիմա ասում էին՝ ՀՀ-ն ո՞վ է, որ ինքնուրույն քայլեր անի»:

Հերմինե Միքայելյան

Մանրամասները՝ տեսանյութում: