Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ), չնայած Հայաստանի արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) հայտարարությանը, այնուամենայնիվ հանրապետությանը համարում է իր դաշնակիցը։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է կազմակերպությունում իր աղբյուրը։
«Այո, կազմակերպության քարտուղարությունը տեղյակ է ՀՀ արտաքին հետախուզության ծառայության այս հայտարարության մասին, սակայն մենք դեռ համարում ենք Հայաստանը դաշնակից և շարունակում ենք փոխգործակցել Երևանի հետ աշխատանքային ռեժիմով»,- նշել է գործակալության զրուցակիցը։
ՀՀ արտաքին հետախուզության ծառայությունը հունվարի 23-ին հրապարակել է Հայաստանի արտաքին ռիսկերի վերաբերյալ 2025 թվականի զեկույցը, որում նշված է, որ քիչ հավանական է, որ 2025 թվականին Հայաստանի կողմից ՀԱՊԿ անդամության սառեցման հիմքերը կվերանան։
0Comments