Հայաստանը դեռ չի հայտարարել ՀԱՊԿ-ից դուրս գալու իր մտադրության մասին, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ ի պատասխան լրագրողի հարցին, թե արդյո՞ք Մոսկվան ՀԱՊԿ-ում Հայաստանի աշխատանքի վերականգնման հույս ունի, և արդյո՞ք Ռուսաստանը պատրաստ է դրան սպասել այնքան, որքան անհրաժեշտ է։
«ՀԱՊԿ-ն անկախ, հասուն կազմակերպություն է, որն ապացուցել է իր արդյունավետությունն ու արդիականությունը:
Հայաստանը շարունակում է աշխատել կառույցում:
Մինչ այժմ նա չի հայտարարել կազմակերպությունից դուրս գալու իր մտադրության մասին»,- պատասխանել է Պեսկովը:
0Comments