Հայ-ռուսական հարաբերությունները բարդ շրջան են ապրում։ Սա շատ առումներով հետևանք է Արևմուտքի գործողությունների, որոնք անցած տարում մեծացրել են ճնշումը Հայաստանի վրա, դրդել նրան քանդել ավանդական կապերը Ռուսաստանի հետ և պարտադրել հայ ժողովրդին խորթ արժեքային կողմնորոշումներ։
Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ռուսական արտաքին գերատեսչությանն ուղղված հարցադրումների շրջանակում։
«Ցավոք, Հայաստանը հաճախ բարեհաճ է արձագանքում ԱՄՆ-ի և ԵՄ-ի չհիմնավորված խոստումներին։ Ի վերջո, ՀԱՊԿ-ը Հայաստանի անվտանգության հիմնաքարն է, իսկ ԵԱՏՄ-ին անդամակցությունը նրա տնտեսական բարեկեցության բանալին է»,- ասել է ռուս դիվանագետը։
0Comments