Վաղն էլ ասելու է՝ հայերեն մի խոսեք, որ թուրքը չհարձակվի․ Շարմազանով

Մանրամասներ
Նիկոլ ալիև

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը հատված է տարածել իր հարցազրույցից՝ «Վաղն էլ ասելու է՝ հայերեն մի խոսեք, որ թուրքը չհարձակվի» գրառմամբ։

«ՀՀ-ն անկախ, ինքնիշխան պետություն էր առնվազն մինչև 2018-ը՝ իր միջազգայնորեն ճանաչված սահմաններով, 1992-ից՝ ՄԱԿ անդամ, ԱՊՀ անդամ, միջազգային բազմաթիվ կառույցների անդամ, ու փաշինյանական անհեթեթ նարատիվը, թե ՀՀ-ն պետք է ճշգրտի իր սահմանները, կամ ՀՀ-ն չունի կադաստրի վկայական, դա թուրք-ադրբեջանական թեզ է»,- նշել է նա։