Եթե ​​Հայաստանը մինչև 2025-ի վերջը չվճարի ՀԱՊԿ բյուջեում իր ներդրումը, անդամ երկրները կարող են դիտարկել տարբեր սցենարներ. ՌԴ ԱԳՆ

Մանրամասներ
քպ

Եթե ​​Հայաստանը մինչև 2025 թվականի վերջը չվճարի ՀԱՊԿ բյուջեում իր ներդրումը, ապա կազմակերպության անդամ երկրները «կարող են դիտարկել տարբեր սցենարներ», բայց, հավանաբար, ոչ մեկին չեն հեռացնի. այդ մասին ՌԻԱ «Նովոստի»-ին հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։

«Հունվարի 1-ի (2026 թ. - խմբ.) դրությամբ կարող է ստեղծվել մի իրավիճակ, երբ երկու տարի վճարումներ չեն արվել. երկրները կարող են տարբեր սցենարներ դիտարկել»,- ասել է Պանկինը՝ ընդգծելով, որ «հավանաբար ոչ մեկին չեն հեռացնի կազմակերպությունից»։

Նա նշել է, որ արդեն եղել են դեպքեր, երբ այլ երկրներ պարտքեր են ունեցել տեխնիկական, ֆինանսական և այլ պատճառներով։

Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին 2024 թվականի փետրվարին, հրաժարվել է ֆինանասավորում հատկացնել կառույցին, չի մասնակցում  զորավարժություններին և նիստերին, սակայն ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթաց չի սկսել: Հայաստանի իշխանությունները նման դիրքորոշումը բացատրում են նրանով, որ ՀԱՊԿ-ին 2022 թվականի սեպտեմբերին Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական ուժերի ներխուժումից հետո պատշաճ չի արձագանքել Ադրբեջանի ագրեսիային։