ԱՄՆ-ում սառեցվել է անձնագրերում սեռը փոխելու գործընթացը․ #Guardian

Մանրամասներ
ԱՄՆ սեռ

ԱՄՆ պետդեպարտամենտը սառեցրել է անձնագրերում սեռը փոխելու և սեռի սյունակում «X» նշանով անձնագրեր տրամադրելու գործընթացը, հայտնում է Guardian-ը։

Ըստ լրատվամիջոցի՝ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հինգշաբթի իր աշխատակազմին հանձնարարել է կիրառել պաշտոնական փաստաթղթերի նոր ուղեցույցները:

«Միացյալ Նահանգների քաղաքականությունն այն է, որ անհատի սեռը փոփոխության ենթակա չէ»,- ասվում է Ռուբիոյի նամակում:

Ռուբիոն նաև կարգադրել է, որ պաշտոնական բոլոր փաստաթղթերում օգտագործվի «սեռ», այլ ոչ թե «գենդեր» բառը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երդմնակալության ժամանակ հայտարարել էր, որ վարելու է այնպիսի քաղաքականություն, որով իր երկիրը կճանաչի միայն երկու սեռ։