ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկ տարով երկարաձգել է Ռուսաստանի դեմ նախկինում սահմանված մի շարք պատժամիջոցներ, ասված է Սպիտակ տան հրապարակած փաստաթղթերում։
Սպիտակ տան պարզաբանմամբ՝ հակառուսական սահմանափակումները երկարաձգվել են՝ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի առնչությամբ։
Այս որոշումը վերաբերում է, մասնավորապես, պատժամիջոցներին, որոնք նախկինում սահմանել են ԱՄՆ նախագահներ Բարաք Օբաման, Ջո Բայդենը և անձամբ ինքը՝ Թրամփն՝ իր առաջին նախագահական ժամկետի ընթացքում՝ 2014-2022 թվականներին։
Ըստ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարության՝ պատժամիջոցները կերկարաձգվեն 2025 թվականի մարտի 6-ից հետո։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահն իր կաբինետի առաջին նիստի ժամանակ բացառել էր Ռուսաստանի դեմ պատժամիջոցների չեղարկման հնարավորությունը մինչև Ուկրաինայում պատերազմի ավարտի խաղաղ համաձայնագրի կնքումը։
0Comments