Պետական եկամուտների կոմիտեն Կառավարության 2023 թ․ դեկտեմբերի 7-ի N 2118-Ն որոշման համաձայն՝ մաքսային փորձաքննություններ իրականացնելու նպատակով կազմակերպությունների հավատարմագրում է իրականացրել։
ՊԵԿ-ի կողմից 2025 թվականին հավատարմագրված մաքսային փորձաքննություններ իրականացնող կազմակերպությունների ցանկը հրապարակվել է Կոմիտեի պաշտոնական կայքէջի «Մաքսային գործի կազմակերպմանն առնչվող տեղեկություն» բաժնում:
Պետեկամուտների կոմիտեից տեղեկացնում են, որ հավատարմագրված կազմակերպությունների քանակն առաջիկայում կարող է համալրվել։
0Comments