Եթե նավթի գինը նվազի, Ուկրաինայում հակամարտությունը կարող է ավարտվել։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումում ունեցած ելույթի ժամանակ։
Նրա խոսքով՝ անհրաժեշտ է հասնել նավթի գների նվազման։
«Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունը պետք է անհապաղ դադարեցվի։ Քանի դեռ նավթի գինը բարձր է, այս հակամարտությունը կշարունակվի, մենք կնվազեցնենք նավթի գները և Ռուսաստանը կդադարեցնի պատերազմը»,- ասել է Թրամփը։
Նա նշեց, որ նման միջոցները պետք է «վաղուց ձեռնարկված լինեին»։
Թրամփը նշել է, որ Ուկրաինան պատրաստ է դադարեցնելու պատերազմը, հարցը Ռուսաստանի տիրույթում է․ «Արդյոք այս տարի կավարտվի պատերազմը, հարցրեք Ռուսաստանին։ Ուկրաինան պատրաստ է համաձայնության»։
Ավելի վաղ Թրամփը Ռուսաստանին կոչ էր արել ավարտել ավարտել Ուկրանիայի հետ պատերազմը, հակառակ դեպքում սպառնալով նոր պատժամիջոցներ և մաքսատուրքեր սահմանել ՌԴ-ի դեմ ԱՄՆ և այլ երկրներում ռուսական արտահանումների նկատմամբ։
0Comments