ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կանադային խոստացել է լուրջ հարկային մեղմացումներ և առևտրային տուրքերի բացակայություն, եթե վերջինս համաձայնի դառնալ ԱՄՆ-ի 51-րդ նահանգը: Նա այս մասին հայտարարել է Հյուսիսային Կարոլինայում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։
«Գիտեք, ես կցանկանայի, որ Կանադան դառնար ԱՄՆ 51-րդ նահանգը: Կանադայի բնակիչների հարկերը անմիջապես կնվազեին։ Դրանք շատ բարձր են: Կանադայի բնակիչները ստիպված չէին լինի անհանգստանալ բանակի և շատ այլ բաների մասին։ Նրանք ավելի լավ առողջապահական համակարգ կունենային»,- ասել է Թրամփը։
0Comments