Միացյալ Նահանգները ձերբակալել է 538 անօրինական ներգաղթյալի, այդ թվում՝ ահաբեկչության մեջ կասկածվողի, և արտաքսել է հարյուրավոր միգրանտների՝ խոշոր հակամիգրացիոն գործողության շրջանակներում, իր X էջում հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլին Լևիտը։
«Թրամփի վարչակազմը անօրինական ներգաղթյալների մեջ շրջանում հանցագործների է ձերբակալել, այդ թվում՝ ահաբեկչության մեջ կասկածվողի... Նաև ռազմական ինքնաթիռները... արտաքսել են անօրինական ներգաղթյալներից հարյուրավոր հանցագործների։ Ընթացքի մեջ է պատմության մեջ ամենամեծ զանգվածային արտաքսման օպերացիան»,- ասել է Լևիտը։
Ձերբակալվածների թվում, ըստ զեկույցի, կան նաև վենեսուելական Trena de Aragua խոշոր հանցավոր կազմակերպության չորս անդամներ և մի քանի անօրինական ներգաղթյալներ, որոնք դատապարտվել են անչափահասների նկատմամբ սեռական հանցագործությունների համար:
Սակայն զեկույցում չի նշվում, թե կոնկրետ որտեղ են արտաքսվել միգրանտները։
Երկուշաբթի օրը Թրամփը, որպես ԱՄՆ 47-րդ նախագահ, իր առաջին ելույթում խոստացավ անհապաղ դադարեցնել անօրինական ներգաղթյալների մուտքը ԱՄՆ և սկսել միլիոնավոր միգրանտների արտահանձնման գործընթացը։ Թրամփը նաև արտակարգ դրություն է հայտարարել Միացյալ Նահանգների հարավային սահմանին տիրող իրավիճակի պատճառով։
0Comments