Թրամփը կարող է գործարքի գնալ Իրանի հետ. Iran

Մանրամասներ
թրամփ իրան

Իրանցի քաղաքագետները կարծում են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կվերադառնա իսլամական հանրապետության նկատմամբ առավելագույն ճնշման քաղաքականությանը, բայց միեւնույն ժամանակ չեն բացառում, որ նա գործարքի գնա Թեհրանի հետ։ Այս մասին հաղորդել է Iran պետական թերթը։

Նրա գնահատականներով՝ Թրամփը կարող է փորձել «ճնշել Ռուսաստանին եւ Չինաստանին», որպեսզի նրանք դադարեցնեն Իրանի հետ համագործակցությունը։ Եթե իսլամական հանրապետությունը «կորցնի տնտեսական հարաբերությունները Չինաստանի եւ պաշտպանական համագործակցությունը Ռուսաստանի հետ, նա ստիպված կլինի գործարք կնքել» Միացյալ Նահանգների հետ, նշվել է հրապարակման մեջ։

Իրանի ներկա կառավարությունը պնդում է բանակցություններ վարել ամերիկյան կողմի հետ, սակայն այդ կոչերը Վաշինգտոնում չեն լսվում, նշել է պարբերականը։

Նրա կարծիքով՝ «Իրանի կառավարությունը պետք է գործի այնպես, որ Թրամփի վարչակազմի արտաքին քաղաքական հատվածը, որտեղ դեռեւս կան լուրջ տարաձայնություններ Իրանի հանդեպ քաղաքականության վերաբերյալ, Իրանի հետ բանակցային գործընթացը համարի կենսական անհրաժեշտություն, եւ ոչ թե զիջում»:

Պետության ղեկավարի պաշտոնում իր առաջին ժամկետում Թրամփը հռչակել էր իսլամական հանրապետության վրա առավելագույն ճնշման քաղաքականություն, կոշտ պատժամիջոցներ սահմանել Թեհրանի դեմ, դուրս է եկել Իրանի միջուկային համաձայնագրից եւ մեծացրել Իսրայելին ռազմաքաղաքական եւ տնտեսական աջակցությունը։

Իր երկրորդ նախագահական ժամկետի նախօրեին նա չի բացառել Իրանի հետ զինված բախման հնարավորությունը՝ միջուկային զենք ստեղծելու ենթադրյալ փորձերի պատճառով։