Իսրայելում արտահերթ խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն

Նախատեսված են ապրիլի 9-ին

Իսրայելի իշխող կոալիցիան ինքնաարձակման, ինչպես նաև ապրիլի սկզբին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին որոշում է կայացրել։ Այս մասին հայտնում է Gazeta.ru -ն՝ վկայակոչելով «ՌԻԱ նովոստիին»։

Կուսակցության ներկայացուցիչն ասել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները նախատեսված են ապրիլի 9-ին։

Դրանց արդյունքում կձևավորվի նոր կառավարություն և կնշանակվի վարչապետ։
Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր Իսրայելում արտահերթ ընտրությունների կանխման մասին։