Պատրաստ ենք. Պուտինն արձագանքել է Ուկրաինայում հակամարտությունը արագ դադարեցնելու մասին Թրամփի հայտարարությանը

Մանրամասներ
ռդ

Ռուսաստանը պատրաստ է բանակցությունների՝ Ուկրաինայի հետ հակամարտությունը լուծելու համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝  փոխանցում է Ведомости-ն։

«Մենք միշտ ասել ենք և ուզում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ պատրաստ ենք ուկրաինական հարցի շուրջ այս բանակցություններին։ Բայց այստեղ էլ կան հարցեր, որոնք հատուկ ուշադրություն են պահանջում։ Օրինակ, ինչպես հայտնի է, Կիևի ռեժիմի ներկայիս ղեկավարը (Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին), երբ նա դեռ բավական լեգիտիմ պետության ղեկավար էր, հրամանագիր արձակեց, որով արգելում էր բանակցությունները։ Ինչպե՞ս կարելի է հիմա բանակցությունները վերսկսել, եթե դրանք արգելված են»։- ասել է Պուտինը։

Նա այսպես է արձագանքել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ուկրաինական հակամարտությունը արագ վերջ դնելու ցանկության մասին խոսքերին։