Տնտեսագետ Հայկ Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում մի քանի հարցադրումներ է հնչեցել.
«1. 19-րդ դարում, ո՞ր պետության շնորհիվ է ազատագրվել Արևելյան Հայաստանը
2. Ո՞ր պետության շնորհիվ է Հայաստանում տեղի ունեցել պարսկահայերի և թուրքահայերի վերաբնակեցում` հայերին դարձնելով գործոն, այն դեպքում, երբ 18-19-րդ դարերում Արևելյան Հայաստանում հայերի թիվը եղել է ընդհանուր բնակչության ընդամենը մոտ 16%-ը
3. Ո՞ր պետական կազմավորումների ժամանակաշրջանում են Հայաստանում բացվել ամենաշատ դպրոցներ, բուհեր, գիտական և մշակութային կենտրոններ
4. Ո՞ր պետական կազմավորման ժամանակաշրջանում է Հայաստանը. վերածվել արդյունաբերական և գիտական կենտրոնի
5. Ո՞ր պետության շնորհիվ է Հայաստանը 12.000 քառակուսի կիլոմետրից դարձել շուրջ 29.800 քառակուսի կիլոմետր.
Վերը նշված հարցերի պատասխանը տալու դեպքում, համապատասխան պետության և ժողովրդի նկատմամբ թշնամանք տարածելը ինչպե՞ս կբնութագրեք։
Շարունակելի…»։
0Comments