Թուրքիայի Քոնիա նահանգի Սելջուկ շրջանում չորսհարկանի բնակելի շենք է փլուզվել։ Այս մասին գրում են թուրքական ԶԼՄ–ները։ Անցորդներից մեկը նկարահանել է շենքի փլուզման պահը։ Կադրերում երևում է, թե ինչպես է շենքը վայրկյանների ընթացքում հողին հավասարվում։
Այս պահին դեպքի վայրում աշխատում են արտակարգ իրավիճակների ծառայությունները։
Զոհերի մասին տեղեկություններ դեռ չկան, սակայն հաղորդվում է, որ փլատակներում կարող են մարդիկ լինել։
Շենքի փլուզման պատճառները պարզվում են։
Ավելի ուշ Քոնիայի նահանգապետ Իբրահիմ Աքընը հայտնել է, որ փրկարարները շենքի փլատակներից դուրս են բերել երկու հոգու։ Փնտրում են ևս հինգին։
0Comments