«Ռոսիա Մոլ»-ի մոտ բախվել են BMW-ն ու Opel-ը

BMW-ում հրդեհ է բռնկվել

Երեկ՝ մարտի 5-ին, ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։20- սահմաններում Մ. Խորենացի փողոցում՝ «Ռոսիա Մոլ»-ի դիմաց, բախվել են 48-ամյա Արթուր Առաքելյանի վարած Opel Astra G մակնիշի առանց համարանիշների և 21-ամյա Արթուր Խաչատրյանի վարած BMW 320 մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Բախման հետևանքով BMW-ում հրդեհ է առաջացել:

Հրշեջները քաղաքացիների օգնությամբ մարել են BMW-ում առաջացած հրդեհը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ զոհեր և վիրավորներ չկան։

Մասամբ այրվել է BMW-ի շարժիչի հատվածը։ Փաստի առթիվ ճանապարհային ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։