Այսօր՝ մարտի 19-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում Մարտունի-Երևան երթուղին սպասարկող մարդատար միկրոավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել: |
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան: Վարորդին և վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոմեքենայում եղել է 15 ուղևոր, բարեբախտաբար նրանք նույնպես չեն տուժել:
0Comments