Տարածաշրջանում և դրանից դուրս ուժեր կան, որոնք խնդիր են դրել նոր էսկալացիա գեներացնել. Փաշինյան

Մանրամասներ
նիկոլ

Տարածաշրջանում ուժեր կան, որոնք խնդիր են դրել նոր էսկալացիա գեներացնել, բայց մենք դա թույլ չենք տա։ Այս մասին այսօր Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ընթացքում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Տարածաշրջանում և դրանից դուրս ուժեր կան, որոնք խնդիր են դրել նոր էսկալացիա գեներացնել։ Հայտնի ուժերը փորձ են անում մեզ ներքաշել լեզվակռվի մեջ, այս երևույթն արվել է պայթեցնելու համար տարածաշրջանը, բայց դա մենք թույլ չենք տա, որպեսզի պատերազմ չլինի։ Մենք էսկալացիա թույլ չենք տալու, որքան էլ փորձեն սադրել մեզ։», - նշել է Փաշինյանը։