ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի որդին` Արման Սահակյանը, պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանը մեղադրանքը չի ընդունում: Արման Սահակյանը մեղադրանքը բացարձակ անհիմն է համարում, չփաստարկված, մեզ համար` ինչ-որ տեղ` անհասկանալի: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Արման Սահակյանի պաշտպան Էմին Խաչատրյանը:
Հիշեցնենք` Արման Սահակյանը հունվարի 23-ին ձերբակալվել էր, դատարանը մերժել է նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունը` որպես խափանման միջոց ընտրելով վարչական հսկողությունը:
«Մեղադրանքը բացարձակ անհիմն է, չփաստարկված, մեզ համար` ինչ-որ տեղ` անհասկանալի»,- նշեց փաստաբանը:
Արման Սահակյանը մեղադրանքի վերաբերյալ դիրքորոշում հայտնել է` նշելով, որ այն չի ընդունում, սակայն նախաքննական գաղտնիքով պայմանավորված` այս փուլում այլ մանրամասներ հայտնելուց պաշտպանը զերծ մնաց:
0Comments